Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան

Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան
31.10.2015 | 10:13

Մեկնարկում է «Մէկ քառակուսի մետր» 10-րդ թատերական փառատոնը: Խաղը սահմանափակվում է մէկ քառակուսի մետր բեմով: Տևողությունը` մինչև 45 րոպե: Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան: Նորարար փորձառական արվեստի կենտրոնն աջակցում է բեմականացման խնդիրներում: Փառատոնի գլխավոր մրցանակին արժանանում է առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը: Քվեարկությունը տեղի է ունենում մասնակից բեմադրիչների միջև: Քվեարկողը իրավունք չունի ձայն տալ ինքն իրեն: Առավելագույն հավասար քվեներ ստացածները անցնում են քվեարկման երկրորդ փուլ:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ